Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մրցունակության զեկույցում Հայաստանը 73-րդն է

Մրցունակության զեկույցում Հայաստանը 73-րդն է
02.10.2017 | 00:04

Ռուսաստանի տնտեսությունը ամենամրցունակն է ԵԱՏՄ-ում՝ ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2017-18 թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցի:
Ռուսաստանը 137 երկրների շարքում 38-րդն է, հաջորդը՝ Ղազախստանն է, որը զբաղեցնում է 57-րդ հորիզոնականը:

ԵԱՏՄ մյուս երկրներից Հայաստանը 73-րդ տեղում է, Ղրղզստանը՝ 102: ԵԱՏՄ անդամ Բելառուսի տնտեսությունը զեկույցում չի դիտարկվել: Հարավկովկասյան մյուս երկրները՝ Ադրբեջանը և Վրաստանը, զբաղեցրել են, համապատասխանաբար, 35-րդ և 67-րդ հորիզոնականները:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ